17/06/2025

Մերցը շեշտում է․ Գերմանիան պատրաստ է Ուկրաինային «Թաուրուս» հրթիռներ տալ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառում, որ Բեռլինը կարող է Ուկրաինային փոխանցել հեռահար «TAURUS» թևավոր հրթիռներ։ «Իհարկե, դա հնարավոր տարբերակ է», – հայտարարել է Մերցը ZDF հանրային հեռուստաընկերության եթերում։

Ըստ նրա՝ եթե մատակարարումները լինեն միայն կես տարի կամ մեկ տարի անց, դրանք չեն կարող օգնել Ուկրաինային «այսօր»։ Այդ իսկ պատճառով Գերմանիան հենց հիմա է ուժեղացնում իր ռազմական աջակցությունը։

Այս շաբաթ Բեռլինում Վլադիմիր Զելենսկուն ընդունելուց հետո Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Ուկրաինային՝ զինվելու հեռահար հարվածային միջոցներով։ Իր հերթին՝ Զելենսկին RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ «Թաուրուս» հրթիռների թեման եղել է բանակցությունների առանցքում։

Մերցը նշել է, որ Ուկրաինայի զինծառայողներին անհրաժեշտ կլինի մի քանի ամիս՝ «Թաուրուս»-ի օգտագործման համար վերապատրաստվելու նպատակով, սակայն Գերմանիան պատրաստ է նաև այդ փուլում աջակցել։

«Ամեն շաբաթ Ուկրաինան հայտնվում է ավելի շահեկան դիրքերում՝ իր պաշտպանունակության ամրապնդման տեսանկյունից», – ասել է Մերցը՝ հավելելով, որ պատերազմի ավարտի բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքում։

«Եթե Ռուսաստանը այսօր դադարեցնի կրակը, պատերազմը կավարտվի հենց այսօր երեկոյան», – նշել է Գերմանիայի կանցլերը։

May be an image of aircraft