Արցախը քեշով տվեց, հինգ հազար հայի կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, Արարատ ու ցեղասպանություն ուրացավ, հիմա էլ մեր հավատն է պղծում և տակավին մնում հանդուրժված։
Այս մասին գրել է Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը․ «Այսքանից հետո ինչպես չասել, որ մեր ազգի իրական դեմքը նիկոլն է, այլ ոչ թե Անդրանիկն ու Նժդեհը, Սարոյանն ու Ազնավուրը…
Տարիներ, իսկ գուցե՝ դարեր շարունակ մենք մեզ ներկայացնում էինք որպես Տիգրան Մեծի կամ Վարդան Սպարապետի իրավահաջորդներ, այն ինչ, իրականության մեջ մենք մեր հավաքական կերպարով ոչ ավելին ենք, քան մի սովորական նիկոլ՝ իրար խաբող, թշնամու առաջ ծնկող, ազգայինը մերժող, նեղանձնականը՝ պաշտող…
Մենք ոչ ավելին ենք, քան նիկոլի նման փողոցում լավաշ ճոթռող (կնշանակի՝ պատռող), մեկս մյուսին ատող, նախանձող և, որ ամենասարսափելին է, սեփական անցյալն ուրացող… Չէ, հայեր ջան, ներող եղեք, բայց այսքանից հետո մենք, իրոք, հավաքական նիկոլ ենք»։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները