Հունիսի 2-3-ը Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունենալու Հայաստան – Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:
Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:
Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը:
Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր:

Բաց մի թողեք
Դադարեցնում եմ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս. Լուսանկար
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր
Կրթված, գիտակից ու արժեհամակարգ ունեցող մարդն է ձևավորում բարեկիրթ հասարակություն