Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք են գնում․ հունիսի 7-8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։
«Հրապարակը» գրում է․ Այցի հիմնական նպատակը տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է: Սակայն մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հատկապես Գորիսում շրջայց կատարելու, ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերին, իրականում՝ ցույց տալու, որ ընդդիմադիր Առուշ Առուշանյանի ղեկավարած համայնքում անգամ ինքն ընդունելի ու սիրված ղեկավար է։
Սակայն նման այցերը նախապես մանրակրկիտ նախապատրաստվում են: Այս պահի դրությամբ դեռ Սյունիքի այցի հետ կապված՝ չկա հստակ որոշում․ եթե կարողանան «համապատասխան միջավայր» ապահովել, ապա այցը կկայանա։
Բաց մի թողեք
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը երկու նոր տուն է ձեռք բերել
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար