06/06/2025

Դավթաշենի կամրջի տակ այս անգամ էլ տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է: