«Տեսնում ենք՝ թալանչիներն ովքեր են, սրանցից մեծ թալանչիներ Երրորդ հանրապետության պատմության մեջ, իմ կարծիքով, չեն եղել»,- «ԼուրջCast»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով քաղաքական գործիչների վարքագծին ու հռետորաբանությանը՝ Վանեցյանն ընդգծեց․ «Այսօր ո՞վ է լավ քաղաքական գործիչ համարվում, ո՞վ է լսելի․ ով որ ավելի բարձր է խոսում, հայհոյանքներ ու վիրավորանքներ է հնչեցնում իր քաղաքական հակառակորդների հասցեին, իսկ Նիկոլենց պարագայում՝ նաև ժողովրդի հասցեին։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը իրենց պահվածքով անթաքույց ցույց են տալիս և արդեն հանրայնորեն խոսում են այն մասին, որ ատում են այս ժողովրդին և սիրում են ժողովրդի թշնամիներին՝ թուրքերին և ադրբեջանցիներին։ Ո՞նց կարող են մարդիկ, որոնք ատում են հայ ժողովրդին, միջազգային ատյաններում կամ երկրի ներսում ներկայացնեն հայկական շահը, անհնար է»։
«Չբացառելով փողոցային պայքարը, չբացառելով որևէ գործողություն, որը կբերի այս իշխանությունների հեռացմանը՝ մենք պետք է պատրաստվենք 2026 թվականի ընտրություններին»,- նշել է ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն չեն միավորվում, այլև հակառակը՝ քննադատում են միմյանց, Վանեցյանը նշեց․ «Չեմ ուզում անդրադառնալ այլ ուժերի հարաբերություններին, բայց ես և իմ կուսակցությունն ունենք շատ լավ, առողջ, գործընկերային հարաբերություններ թե՛ երկրորդ նախագահի, թե՛ երրորդ նախագահի թիմերի և թե՛ մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում եմ, որ իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ իշանությունների հեռացման հարցում, կան տակտիկական տարբերություններ, օրինակ՝ մի թիմի կարծիքով՝ ամենաարդյունավետ գործիքը հենց այս պահին իմպինչմենթի կիրառումն է, մյուս թիմը մտածում է, որ իմպինչմենթի համար պետք են ինչ-որ նախապայմաններ, բայց գլոբալ առումով ընդդիմությունը տարաձայնություններ չունի»։
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց