17/06/2025

Կոնսենսուս ունենք՝ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել. վարչապետն անդրադարձել է աղմուկ հանած գրառմանը

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրեր առաջ արած մեկ այլ գրառման, որը մեծ քննարկումների տեղիք էր դարձել և աղմուկի կենտրոնում հայտնվել:

«Խորհրդային Միության ժամանակ մի անեկդոտ կար։ Կարմիր հրապարակում թռուցիկներ են գտնում, որոնց վրա գրված է․ «Քաղբյուրոյին գնդակահարել, Կրեմլի պատերը ներկել կանաչ»։ Հայկական ռադիոն արձագանքում է․ «Իսկ ինչու՞ կանաչ»։

Հիմա որքան հասկանում եմ, մայիսի 29–ի իմ մի գրառման արձագանքը հետեւյալն է․«Իսկ ինչու՞ դոմփել»։ Մնացած մասով փաստորեն կոնսենսուս ունենք, որ սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել։

Իսկ առաջարկությունները, դիտողությունները, քննադատությունները «սրբազանների» մասին հետագա գրառումներում նկատի կունենամ»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին, անդրադառնալով եկեղեցականների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, վարչապետը մի շարք գրառումներ էր կատարել, որոնցից մեկում գրել էր.

«Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սաղմոսներից մեկից մեջբերում է արել՝ գրելով.

«8 Թագաւորն իր յոյսը դրեց Տիրոջ վրայ,

եւ Բարձրեալի ողորմութեամբ նա չի սասանուի:

9 Թող ձեռքդ անպակաս լինի քո թշնամիների վրայ,

եւ աջդ հասնի բոլոր քեզ ատողներին:

10 Երբ դու երեւաս,

նրանց հրաբորբոք հնոց կը դարձնես.

Տէրն իր զայրոյթով կը խռովի նրանց,

եւ հուրը նրանց կը լափի:

11 Երկրից կը կորչի պտուղը նրանց,

իսկ մարդկանց որդիներից՝ սերունդը նրանց:

12 Չարամտութեամբ խոտորուեցին քեզնից, դաւեր նիւթեցին,

բայց չեն կարող իրագործել դրանք:

13 Դու նրանց հալածական կ՚անես,

եւ նրանց երեսը կ՚ուղղես քո հաւատարիմների կողմը:

Սաղմոս 20․8-13»: