ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները փորձել են ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 1,9 կգ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Այն նախատեսված է եղել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում թմրամիջոցի իրացմամբ զբաղվող խանութ-հարթակի միջոցով իրացնելու համար։
Հանցավոր կազմակերպության 3 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Բաց մի թողեք
Դանակահարություն՝ Նուբարաշեն թաղամասում
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել