Հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բգրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 84-ամյա Գ․ Իսպիրյանը մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։
Բաց մի թողեք
ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս նախագծին
Սոչին ջրի տակ է անցել, սկսել է ձյուն տեղալ. Լուսանկար
ՆԳՆ կքննարկի կարմիր բերետավորի պահվածքը լրագրողի նկատմամբ, ՄԻՊ-ը դատապարտում է