Այսօր՝ հունիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկաության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Prime Hall» հանդիսությունների սրահում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ քաղաքացի է դանակահարվել։
Տեղում պարզվել է, որ նշված վայրից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանդիսությունների սրահում տեղի է ունեցել հարսանեկան արարողություն և վիրավորը փեսայի եղբայրն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքերը, ինչպես նաև վիրավորի և մասնակիցների ինքնությունը:

Բաց մի թողեք
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել
Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել են մեքենայի հայելու 21 զույգ ապակիներ