«Վատ ենք է, վատ: Լավ բան չկա, նույն կրակոցները, նույն ախուվախը․ հենց ժամը գալիս է՝ կրակում են անդադար», ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի բնակչուհի Մարիետան:
Կրակոցներն արդեն ավանդական դարձած ժամերին են սկսվում՝ երեկոյան 22.00-22.30- ից, տեւում են մինչև առավոտյան 06.00: «Առավոտյան՝ ժամը 05.30, երբ կենդանիներին արոտ ենք ուղարկում, օդային կրակում են գյուղամեջ՝ պատրոնները թափվում են… Վնասներ չեն եղել, բայց Խոզնավարում շատ վատ է՝ անընդհատ տների վրա են կրակում, քույրս այնտեղ է՝ լավատեղյակ եմ»,-ասաց Մարիետան:
Նա նշեց, որ թշնամու կրակոցների արդյունքում իր քրոջ վերևի ու ներքևի հարևանների տներն են վնասվել, բնակիչներից մեկի բաղնիքի ներսի պատն է վնասվել՝ փամփուշտից, իսկ Խոզնավարի բնակիչներից մեկը երկրորդ ոչխարի կորուստն է ունեցել՝ կրակոցների հետևանքով:
«Բոլորն էլ գնում են, բոլորն էլ մտածում են գնալու մասին՝ իրենց կյանքի մասին են մտածում: Ո՞վ է գալիս կամ ի՞նչ են անում՝ ոչ մի բան»,-շեշտեց վերջինս:
Տեղ համայնքի բնակիչ Քաջիկն էլ նշեց, որ երեկ օդ են կրակել, սակայն վնաս չեն հասցրել:
«Լինում է օր ու մեջ են կրակում, լինում է` ամեն օր, բայց հիմնականում օդ են կրակում: Դե մարդկանց ուզում են անընդհատ լարվածության ու վախի մեջ պահեն»,- ասում է Քաջիկը:
Բաց մի թողեք
Ծիծեռնավանքը դարձնում կամ կոչում է Աղօղլանի վանք․ Լուսանկար
«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը արարողակարգային են համարվում, այսինքն՝ պետական գաղտնիք են
Սյունիքի հանդեպ առաջացած անմիջական սպառնալիքի մասին