Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի գողությունը, որն, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի կատարել են Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը եւ Էդգար Գրիգորյանը, որը նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։
Նախաքննական մարմինը, հիշեցնենք, հայտնաբերել է գողոնը, սակայն 11 հազար դոլարի չափ պակաս։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին՝ քննություն է ընթանում, մեղադրյալները երկուսն են։
Իրավապահ համակարգում այս գողությունը, որը ստացել է «Դարի գողություն» անվանումը, պայմանավորում են Քննչական կոմիտեի պետ Արթուր Պողոսյանի թուլությամբ։
Համեմատական տանելով նախորդ ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ, ասում են՝ վերջինս ավելի ամուր ղեկավար էր, «ճանճն անգամ չէր կարող տզզալ» ՔԿ-ում նրա ժամանակ։ Բացի դա, Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ է եղել Արսեն Սիմոնյանը, որը դատախազության հնաբնակներից եւ պրոֆեսիոնալներից է, 2022-ին՝ Աննա Վարդապետյանի պատճառով դատախազությունը լքելով նա ընդունվեց Քննչական կոմիտե` աշխատանքի՝ նախ որպես Քյարամյանի խորհրդական, ապա նշված կարեւոր վարչության պետ։
Սիմոնյանը ՔԿ-ն լքեց Քյարամյանի հետ` նախորդ տարի, իսկ այս տարի բարձր պաշտոն ստանացավ արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության վարչության պետ։ Ասում են՝ եթե Սիմոնյանը մնար ՔԿ-ում՝ «դարի գողությունը» չէր լինի եւ ՔԿ-ն այս խայտառակության առաջ չէր հայտնվի։
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց