Անկարայի ԺՀԿ-ական (Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն») քաղաքապետ Մանսուր Յավաշը ելույթի ունեցել քաղաքապետարանի կողմից իրականացվող «ԱԳՆ նահատակների հուշարձան և հիշատակի վայր» մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ըստ հաղորդագրությունների, Յավաշը հայտարարել է, որ Անկարայում Թալեաթ փաշայի հուշատախտակ են բացել։
«Վերջերս մեկ այլ կարևոր աշխատանք ևս կատարեցինք։ Մեր Անկարայում՝ Թալեաթ փաշա բուլվարում, օսմանյան պետության վերջին շրջանում ծառայած, «Միություն և առաջադիմություն» կոմիտեի առաջատար անուններից Թալեաթ փաշայի հիշատակն ապրեցնելու նպատակով հուշարձան ենք կանգնեցրել։ Ե՛վ Թալեաթ փաշայի նման պետական այրերին, և՛ հանրապետության շրջանում արտերկրում նահատակված մեր դիվանագետներին չմոռանալը նշանակում է ապրեցնել մայրաքաղաք Անկարայի պատմական շարունակականությունը, պետական հիշողությունը։
Ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը մի հուշարձան լինելուց անդին հանրության անցյալին տեր լինելու կամք է»,- պնդել է նա՝ ցինիկաբար մեծարելով Հայոց ցեղասպանության գլխավոր ոճրագործներից մեկին:
Բաց մի թողեք
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար
ՀԷՑ-ում ՔՊ-ական նոր «խմբաքանակ» են ստացել․ Լուսանկար
Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ