Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից միանգամից հինգ ֆուտբոլիստ է հեռացել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանք են` դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Անտոն Բրատկովը, հարձակվողներ Սերժ Դեբլեն, Ագդոն Մենեզեսը և Թեմուր Ջիկիան։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և մեր ակումբի գույները պաշտպանելու համար ու մաղթում հաջողություն հետագա կարիերայում», – գրված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Երևանում ուժեղ շոգ, Լոռիում՝ տեղատարափ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Վեհափառ Հայրապետը նոր նշանակումներ է կատարել
Լավ լուր վարորդների համար