Մայիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ձեռքից գողացել են «Samsung» մոդելի բջջային հեռախոս և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Երևանի բնակիչ 51-ամյա Անահիտ Կ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մայիսի 29-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Վերին Շենգավիթի հասցեներից մեկում գտնվող իր տանը իր ծանոթ, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Եգոր Ս․-ն իր ձեռքից խլել է իրեն պատկանող 70 հազար ՀՀ դրամի արժողությամբ «Samsung A7» մոդելի բջջային հեռախոսը, որից հետո նրան հետապնդել է մինչև տան բակ, որտեղ փորձել է նրա ձեռքից վերցնել բջջային հեռախոսը, որի ժամանակ Եգոր Ս․-ն հրել է իրեն և վայր գցելով գետնին՝ բջջային հեռախոսի հետ միասին դիմել է փախուստի՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ և գույքային վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Եգոր Ս․-ն ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ում մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է Անահիտ Կ․-ին պատկանող նշված բջջային հեռախոսը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Եգոր Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են
Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի դեմ վերաքննիչ բողոքը
Ձերբակալվել է Սամվել Դարբինյանը, նաև՝ եղբայրը. ՔԿ-ն հայտնել է նրանց ձերբակալության պատճառները