Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն խոսել է Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումների մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեր նախագահը բավականաչափ մանրամասն խոսել է: Կարծում եմ, որ Թրամփի համար շատ օգտակար էր լսել մեր գնահատականները տեղի ունեցածի վերաբերյալ: Բայց, ըստ էության, այս հեռախոսազրույցը, ինչպես ասացի, նվիրված էր նաև այս թեմային: Ամերիկյան և ռուսական կողմերը հատուկ կենտրոնացած էին այս ահաբեկչական հարձակումների քննարկման վրա», – լրագրողներին ասել է նա:
Ուշակովի խոսքով, Ռուսաստանի նախագահը Դոնալդ Թրամփին մանրամասն պատմել է նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին:
«Վլադիմիր Պուտինը մանրամասն խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երկրորդ փուլի արդյունքների մասին», – ասել է նա:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահն ինքը հաղորդել էր իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցի մասին: Նրա խոսքով, ինքը և Պուտինը քննարկել են Ուկրաինայի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակումները և Իրանի հարցը:
Բաց մի թողեք
Որևէ «համաձայնություն» չկա հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ. Արաղչի
Իսրայելը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հասել ենք մեր առջև դրված ռազմական նպատակին. Նեթանյահու
Այս քաոսը պետք է ավարտվի․ Մակրոն