Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։
Այս մասին չեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով վերջին օրերի իրադարձություններն ու վարչապետի աղմկահարույց գրառումը:
«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,-ասել է նա։
Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, ինչ նշել էր Փաշինյանը և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ««Դոմփել» բա՞ռը, ինչու չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,- պատասխանել է Սիմոնյանը:
Նա հավելել է, որ իրենք չեն քննարկում իրականություն լինել-չլինելը, նման բան կա, թե չկա, այլ քննարկու եմ արժե՞ դրա մասին բարձրաձայնել, թե՞ ոչ։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում