Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի:
Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները:
Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի արագ և որակյալ մաքրում:
Այս մեքենաները երաշխավորում են ոչ միայն սանիտարական մաքրում, այլև ձմռան ամիսներին ձյունը մաքրելու, աղով և ավազով մշակելու գործառույթներ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Բաց մի թողեք
Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ․ Լուսանկար
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ․ Լուսանկար
Հասցրել են արդեն ջրի վերջին կաթիլին…