Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։
Օրեր առաջ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը եւ Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, եւ չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի գրպանային իրավապահները մեծ շուքով «պետական ահաբեկչությունը կանխելու» թատրոն բեմադրեն եւ ձերբակալեն դաշնակցական գործչին՝ այդպիսով կանխելով նմանատիպ հայտարարությունները, առավել եւս՝ փորձերը։
Եթե մի քանի անհասկանալի խոպանչիների ցուցմունքով պատերազմի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանն արդեն գրեթե մեկ տարի կալանավորված է՝ հորինված մեղադրանքով, ոչինչ չի խանգարի, որ ՀՅԴ նախկին ներկայացուցչին էլ բանտ ուղարկեն։
Բաց մի թողեք
Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից
Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը