Անցած տարվա այս օրերին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՔՊ Կապանի տարածքային կառույցից հեռացված Նարեկ Դավթյանը նշանակվել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Դավթյանին հեռացրեց Սյունիք կատարած այցից եւ կառույցում տիրող անտեր վիճակին ծանոթանալուց հետո: Ավելին, նրան անգամ կուսակցությունից հեռացնելու մտադրություն ուներ։
Արդյո՞ք անձամբ Փաշինյանն է որոշել անառակ որդու վերադարձ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առջեւում ընտրություններ են, եւ չարժե նեղացածների, խռովածների բանակ ունենալ, թե՞ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել է իր հզոր հովանավորի միջոցով։ Այս հարցը նաեւ տեղի ՔՊ-ականներին է հուզում։
Բանն այն է, որ Դավթյանը ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է, եւ չի բացառվում, որ հենց Բաբայանն է միջնորդել Դավթյանի համար, ինչպես որ ողջ շրջապատին է գործի տեղավորել։
Ի դեպ, այս փաստը խժդժություններ է մտցրել Կապանի տարածքային կառույցում, նրանք կարծում են, որ եթե Նարեկ Բաբայանն այսպես շարունակի մինչեւ 2026 թվականը, եւ մարզում ԽԾԲ-ն իշխի, ապա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Սյունիքում հաշված ձայներ են ստանալու։
Բաց մի թողեք
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը
Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում
Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել