Մեր ունեցած տեղեկություններով, հատկապես վերջին օրերին «Սրբազան պայքարի» գրասենյակում առավել ակտիվ շարժ է նկատվում, ելումուտն անհամեմատ շատացել է:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ասում են՝ մասնավորաբար շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակներ ներկայացնող փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բագրատ Սրբազանը ինչ-որ նոր գործընթացներ է նախապատրաստում: Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, կոնկրետ ինչ գործողություններ են նախատեսվում, նույնիսկ նրա ամենանեղ շրջապատում շատ մանրամասների տեղյակ չեն: Միայն գիտեն, որ բավական լուրջ ու թափով քայլեր են սպասվում:
Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ չի բացառվում, որ արդեն աշնան սկզբին փողոցային պայքարի նոր՝ ավելի հուժկու գործողություններ սկսվեն, սակայն միայն դրանով շարժումն իր քայլերը չի սահմանափակելու:
Բաց մի թողեք
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը
Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում
Իրավապահները կպարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներում, Փաշինյանը թիմին հորդորել է վճռական լինել