Երևանում լույս է տեսել ադրբեջաներեն նոր դասագիրք, որը ներառում է լեզվի ամբողջական քերականությունը և նախատեսված է սկսնակների համար։
Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս բնույթը և հայկական կողմի հետաքրքրությունների շրջանակը՝ դասագիրքը առավել ներառում է ռազմական, քաղաքական դիվանագիտական ոլորտներին առնչվող բառամթերք ու տեքստեր։ Գրքին կցված են նաև հայերեն-ադրբեջաներեն և ադրբեջաներեն-հայերեն բառարաններ։
Դասագիրքը աննխադեպ է ոչ միայն հայ իրականության մեջ, այլ նաև ադրբեջաներենի դասավանդման դաշտում՝ հաշվի առնելով դրա ոլորտային առանձնահատկությունը։
Հեղինակը Աշոտ Մովսիսյանն է՝ ծնունդով Արցախի Ճարտար քաղաքից։ Մասնագիտությամբ արևելագետ-թյուրքագետ է։ Գիրքը խմբագրել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ Արտյոմ Տոնոյանը։
Բաց մի թողեք
Բաց նամակ․ Չի կարող բացահայտ կեղծիքն ու խաբեությունը ներկայանալ որպես ճշմարտություն
Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը․ ԿԳՄՍ նախարար
Ապագա լրագրողները ձկան պես լուռ են եղել, չէ, լուռ չեն եղել, այլ քծնել են Փաշինյանին, Նաղաշ Մարտիրոսյանի մեղքն է