Այսօր՝ հունիսի 8-ին, «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները կարողացել են կանխել Երևանում կեղծ թղթադրամի փոխանակման դեպք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում 3 քաղաքացի մոտեցել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղ, որպեսզի իրենց մոտ եղած ԱՄՆ դոլարները վերածեն դրամի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկներն ու համայնքային ոստիկանները 3 հոգու կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, երկուսը՝ տղամարդ, մեկը՝ կին։
Նրանք նույնպես ներկայացվել են քննչական բաժին, ինչպես նաև կեղծ 400 ԱՄՆ դոլարը։
Բաց մի թողեք
Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է, մեկը չկա․ Լուսանկար
Միքայել Մինասյանի հետ հանցակցությամբ փողերի լվացում կատարած անձի վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ դատախազը հանձնել է իրավասու դատարան
Հայհոյել է՝ չիմանալով, որ դիմացինը հայերեն գիտի․ ուշագրավ միջադեպ՝ ծեծ Կասկադի սրճարաններից մեկում