09/06/2025

Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը

Աննա Հակոբյանը 2025 թվականի մայիսի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս միանձնյա սեփականությամբ մեկ բնակարան է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որը 2024 թվականին 45 մլն 500 հազար դրամով վաճառել է։

Նա նաև հայտարարագրել է բաժնային սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը որպես ժառանգություն է ստացել 2006 թվականին։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց. 2008 թվականի արտադրության «Նիսսան», 2006 թվականի արտադրության «Ռենաուլտ» և 2004 թվականի արտադրության «ՎԱԶ», որոնք ձեռք են բերվել գնման միջոցով 2009 և 2010 թվականներին։ Տվյալ տրանսպորտային միջոցները տարվա վերջում պահպանվել են։

Արժեթղթեր և այլ ներդրումներ բաժնում նա հայտարարագրել է 2009-ին ձեռք բերած բաժնեմաս, որի արժեքը կազմում է 25 հազար դրամ։ Հակոբյանը 49 միլիոն 350 հազար դրամի չափով հանձնված և վերադարձված փոխառություններ ունի «Իջևանատուն» ՓԲԸ-ից։

Վարչապետի կինը 40 հազար դոլարի և 10 միլիոն դրամի չափով ավանդ ունի բանկում։

Տարեսկզբին Աննա Հակոբյանը դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն 622 հազար 308 դրամ։ Կանխիկ միջոց ևս տարեսկզբին նա չի ունեցել, իսկ տարեվերջին՝ 8 հազար 500 դոլար, 650 հազար դրամ։

Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 միլիոն 876 հազար 371 դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը եղել է ստացված փոխառություններ (վարկեր) «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, 201 հազար 573 դրամ՝ այլ եկամուտներ Ֆինանսների նախարարությունից։ 45 միլիոն 500 հազար դրամ կազմել է գույքը օտարելուց ստացված եկամուտը, 13 միլիոն 259 հազար 798 դրամ՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից աշխատավարձը, 2 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ էլ՝ «ԴԱՐԵՍԿԻԶԲ» ՍՊԸ-ից։

ՀՀ վարչապետի տիկինը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ունեցել է 44 միլիոն 415 հազար դրամի՝ բնակարան կառուցվող շենքում վարկային պարտավորություն։