Երևանի գինու օրեր. Գինեգործությանը նվիրված ամենամյա միջազգային փառատոն, որն անցկացվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Փառատոնը մեկնարկել է 2017 թվականին և կազմակերպվում է «ԷվենտՏուրա» հիմնադրամի կողմից։
Միջոցառումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա հունիսի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Երևանի կենտրոնական՝ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում։ 2025 թվականին միջոցառումը տեղի ունենցավ հունիսի 6-8-ը։
«Երևանի գինու օրեր» փառատոնն իր ձևաչափով եզակի է տարածաշրջանում և դարձել է ոչ միայն իրադարձային զբոսաշրջության առաջատար հարթակ, այլև տնտեսական և մշակութային կարևորագույն միջոցառում Հայաստանի համար։ 2024 թվականին փառատոնն ընդունել է շուրջ 120,000 այցելու, որոնցից մոտ 25,000 զբոսաշրջիկներ էին, իսկ միջոցառման ընդհանուր տնտեսական ներգործությունը գնահատվել է շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար։
Այս օրերին փառատոնը հազարավոր զբոսաշրջիկների է բերել Երեւան, հյուրանոցներում տեղուդադար չկա։ Մարդիկ ազատ համարներով հյուրանոցներ չգտնելով`հյուրատներ են վարձակալում։
Բաց մի թողեք
Ռուբլու փոխարժեքն աճում է, դոլարինը՝ նվազում․ Հունիսի 24-ի տարադրամների փոխարժեքները
«Բլոկչեյն և Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում միակ կրթական ծրագիրն աննախադեպ դիմորդներ ունի. Լուսանկարներ
Լինելու են կրկնակի ստուգումներ. ՍԱՏՄ-ում տեղի է ունեցել հանդիպում պաղպաղակ արտադրողների հետ