Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը.
ՀՀ առաջին Նախագահն այսօր մեծագույն դաս տվեց բոլոր ժամանակների պետության ղեկավարներին ու պետական գործիչներին՝ որպես Հայոց ազգի մեծ զավակ, որպես պետական մեծ այր, որպես Սուրբ Էջմիածնի հարազատ զավակ:
Որպես հայ հոգևորական և հայորդի իմ խորին երախտագիտությունն ու հարգանաց հավաստիքն եմ մատուցում ՀՀ առաջին Նախագահ Տիար Լևոն Տեր-Պետրոսյանին (Լևոն Տեր-Պետրոսյան)՝ իր Անձին ընծայելով օրհնություն աստվածային Սբ Սեղանից և իմ սրտից:
Կեցցե Հայոց երկիրը, կեցցե Եկեղեցին Հայաստանյայց, որ ունեն Մեծ Նախագահ և Մեծ Հայրապետ: Թող Աստծո Ամենախնամ Աջը հավետ հովանի և պահապան լինի Հայկազյան մեր Ազգին:
Բաց մի թողեք
Այս օրերին առավել քան երբևէ ամենակարևոր քայլերից է ․․․ Սիմոն Սարգսյան
Ներքին պառակտումը և հակադրությունը թուլացնում են մեր պետականությունը և խանգարում արդյունավետ արձագանքել արտաքին սպառնալիքներին
Ադրբեջանը չի կարող իրավիճակից օգտվել և գործողություն ծրագրել Սյունիքի ուղղությամբ՝ հիմնավորում չունի