Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը.
Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին:
Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ՝ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:
Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին: Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն:
Բաց մի թողեք
Նիկոլը ձախողման սիմվոլ է՝ սուտասան ու աթոռից կառչած․ Արամ Թորոսյան
Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Զուրաբյան
Ինչո՞ւ են Նիկոլի գյադաներն անցել գրոհի. Իրավիճակը կարող է փոխել բացառապես փողոցը