Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկնել է պնդումը, թե Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։
«Սա փաստ է, և եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։
Ըստ այսմ՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու Կանոնագրքի՝ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս. Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, որ խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված և հաստատված կլինի։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»:
Բաց մի թողեք
Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը․ պարզաբանում է նախարարը
Աշտարակի խճուղում լրագրողի հետ միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից. Լուսանկար
Մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ. ՀՀ ԱԳՆ