Կիևում հունիսի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման հետևանքով վնասվել է ազգային նշանակության հուշարձան՝ Սուրբ Սոֆիայի տաճարը։
Այս մասին Facebook-ում հայտարարել է Ուկրաինայի մշակույթի և ռազմավարական հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Տոչիցկին։
«Այս գիշեր թշնամին կրկին հարվածել է մեր ինքնության սրտին։ Վնասվել է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարը՝ մի սրբավայր, որը դարեր շարունակ գոյատևել է և խորհրդանշում է մեր պետականության ծնունդը։ Դա 11-րդ դարի տաճար է՝ ամբողջ Ուկրաինայի հոգին», – նշել է նա։
Նրա խոսքով՝ պայթյունի ալիքի հետևանքով փլուզվել է ազգային նշանակության հուշարձանի գլխավոր աբսիդի քիվը։
![]()

Բաց մի թողեք
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն կոչ է անում Մակրոնին հրաժարական տալ
Իրանը նոր ծրագիր է մշակել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ․ Ռեզաի. Լուսանկար
Եվրախորհրդարանի անդամը նշում է, որ Թրամփը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ԵՄ-ից ավելի արդյունավետ է գործում