Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է:
«Հրապարակը» գրում է․ Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից: Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն:
Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․ վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել:
Նաեւ դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը` Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու եւ անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու:
Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձեւավորվելու` ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով:
Բաց մի թողեք
Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները. միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել․ Լուսանկար
Ինչ ունեցվածքով է պաշտոնը լքել Սիմիդյանի կադրերից Տիգրան Գաբրիելյանը. Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով արձակուրդից, ՔՊ նիստ է արել