Սահմանադրությամբ, կառավարության և նախընտրական ծրագրերով ստանձնած պարտավորությունները լիակատար տապալող անձը, ով որևէ լուրջ ռեֆորմ չի արել կամ մինչև վերջ չի ավարտել, Եկեղեցու վարքուկանոնից ու փոփոխություններից է խոսում:
Նույնն այլ բառապաշարով ձայնակցում են Բաքվից. վերջին շաբաթներին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ձայնն էականորեն բարձրացրել են, բառապաշարը կոշտացրել:
Մայր Աթոռի դեմ հարձակումների կանխումը երկու մակարդակ ունի:
Քաղաքական առումով այն իշխանափոխության իրականացումն է, իսկ այս պահին միակ քաղաքական օրակարգը անվստահության գործընթացն է` անկախ այդ պրոցեսի վերաբերյալ տարբեր մոտեցումներից:
Երկրորդը, հոգևոր-բարոյական մակարդակն է, որի մոտեցումները, սկզբունքներն ու ճանապարհը պետք է սահմանի Սուրբ Էջմիածինը:
Նշածս երկու մակարդակների ներդաշնակ գործունեությունից պետք է բխի ոչ միայն Մայր Աթոռի, այլ հավաքական հայության շահերի պաշտպանությունն ու դրանց առաջ մղումը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան
Բաց մի թողեք
Վստահ եմ, որ այս փորձերը անհաջողության են մատնվելու. Նարեկ Կարապետյան
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան