Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ նույն իրազեկ աղբյուրների` քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից, քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու, կարծես թե, արդեն կոնկրետ փաստեր են հավաքել:
Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարi 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց յոթ անձի, այդ թվում՝ մի շարք բարձր պաշտոնյաների`
• հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյան,
• հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան,
• նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարբինյան և Արամ Այվազյան։ Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են:
Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով. նրան երկու ամսով կալանավորել են:
Իսկ արդեն մայիսի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություն էր իրականացրել և քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալել»։







Բաց մի թողեք
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ
Լոռու մարզում արդեն նախընտրական կաշառք են բաժանում
Փաշինյանը ոչ ծրագրով Կիրանցին հատկացված գումարի չափն է հիշում, ոչ կառուցվող տների թիվը