14/06/2025

Ճամբարակի շենքի փլատակներում հայտնաբերվել է 5-րդ դին. Լուսանկար

Ճամբարակում շենքի փլատակների տակից հայտնաբերվել է որոնվող 1971թ. ծնված Արթուր Սարգսյանի դին: Զոհերի ընդհանուր թիվը դարձել է 5:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում հայտնեցին ՆԳՆ-ից՝ նշելով, որ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, քանի որ չկան անհետ կորած անձինք: Սահմանվել է հերթապահություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ճամբարակ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Կատարվածի հետևանքով կա 4 զոհ:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են մուտքին կից բնակարաններ։

Տեղում որոնողափրկարարական աշխատանքները, որոնց ներգրավված են շուրջ 230 փրկարարական ծառայողներ և ոստիկաններ:

Պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են 1937 թվականին ծնված Ռոզա Վարդանյանը, 1949 թվականին ծնված Ռիտա Սարգսյանը, 1935 թվականին ծնված Ռոզա Մովսիսյանը և 1963 թվականին ծնված Հրաչյա Լազարյանը և 1971թ. ծնված Արթուր Սարգսյանը: