15/06/2025

ԱՄՆ քաղաքները պատրաստվում են նոր բողոքի ցույցերի, Լոս Անջելեսի թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել. Տեսանյութ

Իրավապահ մարմինները ներգաղթյալների դեմ լայնածավալ գործողություններ են իրականացնում՝ օրական մինչև 2000 ձերբակալությամբ։

Այս գործողությունների դեմ արդեն հինգ օր է՝ Լոս Անջելեսում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մի մասը վերածվել է անկարգությունների և գիշերային ավազակախմբային հարձակումների։ ԱՄՆ-ի մյուս խոշոր քաղաքները պատրաստվում են նոր բողոքի ակցիաների։

Դոնալդ Թրամփի հրամանով Լոս Անջելեսում տեղակայվել են Ազգային գվարդիայի և ծովային հետևակի ստորաբաժանումներ, որպես պատասխան՝ ներգաղթի դեմ իրականացվող զանգվածային գործողությունների դեմ սկսված բողոքի ակցիաներին և դրանց ուղեկցող գիշերային անկարգություններին։

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուզոմը խստորեն քննադատել է նախագահի որոշումը՝ հայտարարելով․

«Սա գործող նախագահի կողմից իշխանության կոպիտ չարաշահում էր, որը բորբոքեց արդեն պայթյունավտանգ իրավիճակը՝ վտանգելով մեր քաղաքացիները, մեր ոստիկաններին, նույնիսկ Ազգային գվարդիային։ Նա կրկին ընտրեց լարվածությունը։ Ընտրեց ուժը։ Ընտրեց թատերականությունը՝ հանրային անվտանգության փոխարեն։ Ժողովրդավարությունը հարձակման տակ է»։

Ի պատասխան՝ նախագահ Թրամփը Լոս Անջելես ուղարկված զինվորականներին դիմելով հայտարարեց․

«Այն, ինչ դուք տեսնում եք Կալիֆոռնիայում, լիակատար հարձակում է խաղաղության, հասարակական կարգի և ազգային ինքնիշխանության վրա՝ իրականացված օտար դրոշներ կրող խռովարարների կողմից։ Իմ վարչակազմը պատրաստ է ազատագրել Լոս Անջելեսը»։

Իրավիճակը Լոս Անջելեսում, որը ներկայումս գտնվում է մասնակի պարետային ժամի տակ, վերածվում է դաշնային և նահանգային իշխանությունների միջև խորացող ճգնաժամի, որտեղ ներգաղթի քաղաքականությունը, ուժի կիրառման սահմանները և սահմանադրական լիազորությունները դարձել են հակասական իրավիճակ են ստեղծել։

Տեխասի հանրապետական նահանգապետ Գրեգ Աբոթը հայտարարել է, թե առաջիկա օրերին կտեղակայի Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Օսթինում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։

Աբոթը X հարթակում գրել է․ «Տեխասի Ազգային գվարդիան կտեղակայվի նահանգի տարբեր հատվածներում՝ ապահովելու խաղաղություն և կարգ։ Խաղաղ բողոքը օրինական է։ Մարդկանց կամ գույքի վնասումը՝ ապօրինի, և կհանգեցնի ձերբակալության»։

May be an image of 8 people and text