Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ:
Հունիսի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում՝ մեկ փամփուշտ էլ փողում:
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Լևոն Խեչոյան փողոցում գտնվող իր փաստացի բնակության վայրին կից ավտոտնակի հետնամասից երիտասարդը ներկայացրել է ևս մեկ «Մակարով» ատրճանակ, «Կալաշնիկովի» երեք ինքնաձիգ և երկու նռնակ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Բաց մի թողեք
Դանակահարություն՝ Նուբարաշեն թաղամասում
Երևանում օտարերկրացին գողացել է «Այլոնկա» կենտրոնի տնօրենի պայուսակը, որում եղել են 1,5 մլն դրամ գումար, քարտեր
Արտակարգ դեպք՝ Կոտայքում, «Սան Ռայս» հյուրատան հավաքարարը` 11-ամյա որդուն կողքին նստեցրած, «Jeep»-ից կրակnցներ է արձակել