Ինչպես հայտնի է՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Հարձակման հետևանքով տուժել են նաև քաղաքացիական բազմաթիվ ենթակառուցվածքներ, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։
ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:
Բաց մի թողեք
Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ
Թուրքիայում մշակվել է առաջին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը․ Լուսանկար
Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է. Geostat