Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար:
Մեր տեղեկություններով, այս պահին նրա տանը խուզարկություն է ընթանում։
Աբրահամյանն այս պահին հարցաքննվում է։ Կալանավորելու միջնորդություն կներկայացնեն թե ոչ՝ դեռ պարզ չէ։

Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները