Հարցազրույց նախկին ՔՊ-ական, ՄԱՍ կուսակցության հիմնադիր նախագահ Հովիկ Աղազարյանի հետ
– «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի մեկնարկը կարծես ձեզնից է կախված, ՊՈՒ-ն՝ 6 պատգամավորով, ստորագրել է, «Հայաստան» խմբակցությունը հրապարակել է 28 պատգամավորի ստորագրություն՝ հայտարարելով, որ գործընթացի համար պակասող ստորագրությունները կտան այն պահին, երբ 8 ստորագրություն առկա լինի:
– Ինձ նման հեքիաթներ մի պատմեք, այդ ի՞նչ իրավական կատեգորիա է, ի՞նչ ստորագրություններ, անդամավճարի ստորագրություննե՞ր են, փաստաթղթի տակ է պետք ստորագրել, դրանք ստորագրություն չեն, որ մի հատ էլ ասում եք՝ գործընթացը ձեզնից է կախված։
– Դուք եւ Հակոբ Ասլանյանը ստորագրելո՞ւ եք Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի տակ։
– Ոչ։
– Ինչո՞ւ: Չէ՞ որ հայտարարել եք, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հաջորդ ընտրություններին վարչապետ լինի։
– Դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի։ Չկա նոր երեւան եկած հանգամանք, որ մեզ պետք է պարտադրի, որ գնանք այդ քայլին, մենք՝ ինքներս էլ ենք նախաձեռնել, ինչո՞ւ չմիացան մեզ։ Ես՝ անձամբ, պատրաստ եմ հրապարակավ բանավիճել ցանկացած մեկի հետ եւ հիմնավորել մեր տեսակետը, ինքն էլ թող իր տեսակետը հիմնավորի, տեսնենք` ո՞ր տեսակետն է ավելի հիմնավոր, եւ ըստ այդմ` կողմնորոշվենք։
– Դուք կարո՞ղ եք հիմնավորել, որ ձեր թեկնածու Էդմոն Մարուքյանը «Նիկոլ 2» չէ։
– Ոչ, Էդմոն Մարուքյանը «Նիկոլ 10» է, որ Նիկոլից ավելի Նիկոլ է, իսկ ես ու Ասլանյանն էլ Նիկոլի պրոյեկտն ենք, այդ կոնտեքստում անգամ ես կհիմնավորեմ, որ ճիշտը մենք ենք։
– Այդ ինչպե՞ս։
– Հիմնավորում ենք, որ ճիշտ է, որ Էդմոն Մարուքյանը դառնում է ժամանակավոր վարչապետ՝ 7-8 ամսով, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զրկվում են բոլոր տեսակի վարչական լծակներից, ստորագրողների միջեւ բաշխվածություն են ունենում բոլոր տեսակի «կլյուչեւոյ» պաշտոնները, ապա 2026 թվականին ունենում ենք ամենաթափանցիկ, ամենալեգիտիմ իշխանությունը։
– Պարոն Աղազարյան, Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ չեն ուզում Նիկոլին «Նիկոլ 2»-ով փոխարինել։
– Ի՞նչ պիտի անենք, ի՞նչ կարող է անել Էդմոնը 7-8 ամսում` թող Մամիջանյանը, Սերժ Սարգսյանը հիմնավորեն, այդ ի՞նչ վտանգ կա, որ 7 ամիս Էդմոնը վարչապետ լինի, երբ Փաշինյանը զրկվում է վարչական լծակներից։ Այն դեպքում, երբ հակառակի ժամանակ կա վտանգ, երբ ՀՀԿ ներկայացուցիչը դառնա վարչապետ, հասարակությանն ազդակ է գնալու, որ ընտրություններն անելու են փողով եւ կվերադարձնեն հին եւ ոչ բարի ժամանակները՝ իշխանություն ձեւավորելով ոչ լեգիտիմ ճանապարհով։
– Իսկ ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանը փողով է ընտրություն արել․ 2017-ին դուք չեք վիճարկել ընտրությունների արդյունքները՝ իբրեւ «Ելք» դաշինք։
– Բա հեղափոխությունն ինչի՞ համար եղավ։
– Այդ հարցի պատասխանը միանշանակ չէ․․․
– 1995 թվականից սկսած մինչեւ 2018 թ․ բոլոր ընտրությունները կեղծված են եղել։
– Իսկ եթե լինի ֆորսմաժոր, փողոցի ճնշում, հնարավո՞ր է փոխեք ձեր դիրքորոշումը։
– Էլի հանգամանքներ կան, որոնք կարող են փոխել մեր դիրքորոշումը, երբ լինի՝ կմտածենք։
Բաց մի թողեք
Ոչ մի աղոթք՝ բանակում, խաչերը՝ հանել
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը
Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին