Իրանական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ թվում Fars, Թասնիմ, ինչպես նաև Reuters, Իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին։
Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել: Հիշեցնենք, որ Իսրայելի բանակը գիշերը հարվածել է Իրանին։
Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրենք թիրախավորել են Նաթանզում ուրանի հարստացման օբյեկտը և իրանցի միջուկային ֆիզիկոսներին։ Նա խոստացել է, որ գործողությունը կշարունակվի «այնքան, որքան անհրաժեշտ է»:
Թշնամու հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք հրամանատարներ ու գիտնականներ։

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, թիրախավորել է բալիստիկ հրթիռների գործարանները, ռազմական հրամանատարներին. գրում են մի շարք տեղական ԶԼՄ-ներ:
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ սպանվել է Հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։
Մայրաքաղաքի բնակելի թաղամասի վրա հասցված հարվածի հետևանքով, զոհեր կան նաև երեխաների շրջանում:
Իսրայելն իր հերթին արտակարգ դրություն է հայտարարել՝ պատասխան հարվածի սպասման պատճառով։ Իսրայելի վարչապետ հայտարարել է, թե ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, «որքան անհրաժեշտ է»։


Բաց մի թողեք
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
«Վիճակը» լավ չէ. «նախկինի պես» շարունակել գործելը անհնար է
Բրյուսելը պետական սուբսիդիաների առատություն է առաջարկում Իրանի պատերազմի էներգետիկ ցնցման դեմ պայքարելու համար