Իրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
Այս մասին հայտնել է ԱԱԾ-ն: Այս հանգամանքի բերումով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի օդանավակայանում։ Միևնույն ժամանակ նույն իրավիճակով պայմանավորված՝ Ադրբեջանի քաղաքացիներ հայտնվել են «Զվարթնոց» օդանավակայանում։
Հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պետական կառույցները իրականացնում են հետևողական աշխատանք:

Բաց մի թողեք
Գործարկվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը
Ում է ընդունել ԳՇ պետը․ մանրամասներ
Ինչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներ. Լուսանկարներ