15/06/2025

Իրանի միջուկային ծրագրի հարցն այլևս լուծվում է ռազմական ճանապարհով

ԱՄՆ նախագահ Թրամփը նախօրեին հայտնել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել են ԱՄՆ հետ Իրանի բանակցության բոլոր մասնակիցները, որոնք եղել են կոշտ գծի կողմնակիցներ:

Թրամփը նաև հայտարարել էր, թե Իրանից զանգահարում են իրեն և դիմում բանակցությունը սկսելու համար: Առնվազն պաշտոնական մակարդակում Թեհրանը խոսում է այլ բանի՝ բանակցության անիմաստ լինելու մասին:

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իսրայելի հարվածից հետո ԱՄՆ հետ բանակցությունը չունի իմաստ:

Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ԱԳ նախարար Արաղչին, որը ԱՄՆ հետ բանակցող պատվիրակության ղեկավարն էր, հայտարարել է, որ Իրանը չի ընդունում իրեն ուղղված զսպվածության կոչերը՝ համարելով, որ Իսրայելը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում և Իրանը ունի պատասխանի իրավունք:

Այս կոշտ հայտարարությունների ներքո կարո՞ղ են լինել այսպես ասած «գորգային» քննարկումներ դիվանագիտության մասին: Անկասկած: Առավել ևս, որ Իրանի ԱԳՆ հայտարարել է նաև, որ երկիրը դուրս չի Ավելին, դրանք թերևս կան: Չի լինում պատերազմ, որը չի ուղեկցվում զուգահեռ բաց կամ հետնաբեմային դիվանագիտությամբ: Իհարկե, դիվանագիտության այդ ընթացքը կախված է լինելու պատերազմի ընթացքից: Խոսքը ուժ է ստանում, եթե մարտադաշտում ուղեկցվում է ուժի հաջողությամբ:

Սակայն դիվանագիտական զուգահեռը, անշուշտ, պետք չէ թերևս չփոթել դիվանագիտական գործընթացի հետ: Ընթացիկ դիվանագիտական շփումները կարող են, թերևս, վերաբերել միայն պատերազմի հնարավոր սցենարների դեպքում հնարավոր քաղաքական կոնֆիգուրացիաներին:

Ըստ էության՝ Իրանի միջուկային ծրագրի հարցն այլևս լուծվում է ռազմական ճանապարհով: Իրանը կամ այդ ճանապարհով «կնվաճի» միջուկային տերություն լինելու իրավունք՝ նվազագույնը դե ֆակտո լեգիտիմության, եթե անգամ այն չամրագրվի մոտալուտ իրավական որևէ տարբերակով, կամ Իրանը, ըստ էության, այդ հարցում ստիպված կլինի ամբողջապես ապավինել «միջազգային որոշման», որը, իհարկե, Թեհրանին որևէ կերպ չի օժտի այդպիսի իրավունքով: