ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է Ալի Խամենեիի՝ Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վերաբերյալ Իսրայելի ծրագիրը։ Այս մասին կիրակի հայտնել է Reuters-ը՝ հղում անելով անունը չհրապարակված ամերիկյան պաշտոնյաների։
Ըստ գործակալության՝ մի բարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյա ասել է. «Իրանցիները մի՞թե ամերիկացու են սպանել։ Ո՛չ։ Մինչ դա տեղի չունենա, քաղաքական առաջնորդներին թիրախավորելու մասին նույնիսկ խոսք լինել չի կարող»։
Հաղորդվում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները մշտական կապի մեջ են եղել, և իսրայելցիները տեղեկացրել են, որ ունակ են վերացնել Իրանի առաջնորդին, սակայն Թրամփը մերժել է այդ նախաձեռնությունը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արձագանքելով այս տեղեկությանը, Fox News-ին ասել է․ «Շատ սխալ տեղեկություններ են տարածվում այն բանակցությունների մասին, որոնք երբեք չեն եղել, և ես չեմ ցանկանում դրանց մեջ մտնել»։
Ավելի վաղ Նեթանյահուն ակնարկել էր, որ Ալի Խամենեին կարող է դառնալ հնարավոր թիրախ՝ նշելով․ «Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է», և հավելել՝ «Կարծում եմ՝ Ամերիկան գիտի՝ ինչն է լավ Ամերիկայի համար»։
Բաց մի թողեք
Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը
Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել
Իրանի անակնկալը․ Մենք կարող ենք ստիպված լինել անել մի բան, որը կխաթարի ամբողջ տարածաշրջանը