Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:
Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթախպահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Դրաստամատ Սամվելյանն ու կրտսեր պարեկ Աղաբեկ Մինասյանը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանը, թերևս, կոպիտ խախտում է թույլ տվել․ Լուսանկար
Ողբերգական ավտովթար՝ Մասիսում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ