Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, որը գտնվում է Արցախի Հանրապետության Բերձորի (Լաչինի) շրջանում՝ ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Սակայն վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։
Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։
Ըստ Trend գործակալության՝ Բերձորի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հուսեյն Գուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական պետական մարմինները մշակում են առաջարկներ՝ վանքի վերականգնման ուղղությամբ։ Նշենք, որ Ադրբեջանը հայկական Ծիծեռնավանքը կոչում է Աղօղլանի վանք՝ փորձելով փոխել ոչ միայն դրա մշակութային, այլեւ պատմական ինքնությունը։
Բաց մի թողեք
Կարող է դրվել ընդհուպ Ադրբեջանում իշխանության փոփոխության կամ «ռեսթարտի» հարց
Ալիևն ինչ է կատարում Նախիջևանում, դա որքանո՞վ է առնչվում «Զանգեզուրի միջանցքին»
Փաշինյանի այցը Թուրքիա – փաստեր և մամուլի անդրադարձներ