«ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եւ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, եւ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա:
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից եւ նոր պաշտպանի է ներգրավել։
Ավելին` ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը խստորեն հարցադրումներ արեց մեղադրվող կողմին, ինչպես նաեւ տուժողների հարազատներին եւ մեղադրող դատախազին՝ բարձրացնելով զոհված զինծառայողների, մյուս մեղավորների հարցը պատերազմական գործողությունների ժամանակ»։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը