Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիեւն էլ է մեկնում Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից:
Համաձայնագիրն ունենալու է նաեւ կից հավելված, որում ներառված են լինելու Ալիեւի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։
Բաց մի թողեք
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել. Պայքարելու ենք