Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցածը գրպանային դատաիրավական համակարգի հերթական ամոթալի գործողությունն էր։
Ազգային խայտառակություն է, երբ մեծ ներդրողը և բարեգործը, ում գործունեության արդյունքները ակնառու են թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում, առանց որևէ հիմքի բանտ է նետվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես գալու համար։
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն՝ մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով։
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան; 19.06.2025թ.
Բաց մի թողեք
Թուրքիայում Փաշինյան-Էրդողան հանդիպում է․ դավադրական ծրագրեր են հյուսվում մեր պետության նկատմամբ
Պարզաբանում՝ Եկեղեցի–Պետություն հարաբերությունները համակարգող հանձնախմբի նիստերի վերաբերյալ
Չեմ զարմանա, որ քաղհասարակության ներսում էլ գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ լինեն անգամ այդ բնույթի գործողությունները արդարացնել․ Կարապետյանց