ՔՊ-ից հեռացած եւ նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բեւեռ են ուզում ձեւավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեծրից դուրս։
«Հրապարակ» թերթը գրել է․ Երեկ նրանք առաջին հանդիպումն են ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։
«Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։ Որոշվեց՝ կոնսոլիդացիայի խնդիրը լուծելու համար համատեղել երկու կուսակցությունների ջանքերը»,- երեկ տեղեկացրեց Հակոբ Ասլանյանը։
ՄԱՍԿ-ը մտադիր է հանդիպել նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ինչպես նաեւ՝ «Միասնություն» շարժման հետ, որի ղեկավարն Արման Վարդանյանն է։ Ընկերները նրան «Վրաց» են ասում։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը