«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ կարծես որոշել է կուսակցական կարիերա անել, ԱԺ-ում բյուջեի կատարողականի ելույթում հիշել էր մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորների՝ իր սենյակ մտնելը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հետո Ավանեսյանը «շշպռեց» ընդդիմությանը, հասցրեց կասկածի տակ դնել կաթողիկոսի կուսակրոնությունը պահպանելու հարցը։ Մի նախարար, որի ամուսինը, ըստ մամուլի, աղանդավորական կազմակերպության անդամ է։
Ավանեսյանը հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորների այցը։ Մենք էլ հիշեցնենք՝ երբ նրա սենյակ էին մտել պատգամավորները, իր թիմի անդամները չափազանց վախվորած արձագանքեցին, մինչդեռ Ավանեսյանի նախկին թիմակիցները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության անդամները, ավելի շատ պաշտպանեցին տիկին նախարարին, քան ՔՊ-ականները։
Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն էլ ԱԺ գրություն ուղարկեց թե՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորե՛ք, պատգամավորների քայլին գնահատական տվե՛ք։
Ավանեսյանն էլ խոստանում էր անպատասխան չթողնել կատարվածը։ Անցել են տարիներ, բայց ՔՊ-ականները այդպես էլ որեւէ հանձնաժողով չեն ձեւավորել, իրենց թիմակցին չեն կարողացել պաշտպանել, թե ինչու՝ մնում է միայն ենթադրել։
ՔՊ-ական, կուսակցական աստիճանով բարձրանալ պատրաստվող Ավանեսյանը լավ կաներ՝ «մունաթ գար» իր թիմակիցների վրա, որոնք այդպես էլ մինչեւ հիմա էթիկայի հանձնաժողով չեն ձեւավորել ու իրենց նախարարի հետ կապված հարցը քննության առարկա չեն դարձրել, անգամ խմբակցության մակարդակով չփորձեցին այն ժամանակ պաշտպանել»։
Բաց մի թողեք
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել. Պայքարելու ենք