21/06/2025

Փաշինյանի թիմը անհանգստացած է նրա առողջությամբ

Իշխանության ներսից պատմում են, որ թիմը խիստ անհանգստացած է առաջնորդի առողջական վիճակով ու տրամադրությամբ:

«Հրապարակ» թերթը գրել է․ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է` հետևում է ոչ միայն ֆեյսբուքում արվող հիմնական գրառումներին, այլև ամենաաննշան մեկնաբանություններին:

Հատ հատ կարդում է բոլոր մեկնաբանությունները: Եվ առհասարակ բավականին ընկճված է ու անկումային տրամադրություն ունի, չնայած փորձում է թիմի մոտ ցույց չտալ: